Տպել
16.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի շրջանակներում սփյուռքի հարցերին նվիրված տարեկան ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 17-20-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն), քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 20-23-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն), մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 28-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) եւ մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:


16.05.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մայիսի 16-ին հրավիրած նիստում քննության է առել հարկային ոլորտին առնչվող մի շարք օրենքների նախագծեր, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանձնաժողովականներին է ներկ...

16.05.2018
Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնա...

16.05.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել կից հղումով: ...