Տպել
09.05.2018
Հարգանքի ու երախտագիտության տուրք` հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
1 / 7

Մայիսի 9-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել «Անհայտ զինվորի» շիրիմին, հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Պաշտոնյաները շնորհավորել են պատերազմի վետերաններին, զինվորականներին, այցելել զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց:


09.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, 26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպա...