Տպել
04.05.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուի՝ Էմիլ Բաբայանի ընտրությունը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը ՀՀ ԱԺ 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, Էմիլ Բաբայանի օգտին քվեարկել է 51 պատգամավոր, որը բավարար չէր: Այսպիսով, Էմիլ Բաբայանը չի ընտրվել ՀՀ ՍԴ դատավոր:

Նշենք, որ քվեարկությանը չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների պատգամավորները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


04.05.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության անձնական գործերի վարման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագ...