Տպել
02.05.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
1 / 1

Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Նմանատիպ   գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող  տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն: