Տպել
02.05.2018
ՀՀ Ազգային ժողովի նիստը չի կայացել
1 / 1

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 27 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չի ապահովվել:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքին:

Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել է 33 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած:


02.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...

02.05.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրայի...