Տպել
24.04.2018
Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին
1 / 4

Ապրիլի 24-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել անմեղ նահատակների հիշատակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի կարգ:


24.04.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսեւորում է մեր ժողովուրդը` ...