Տպել
23.04.2018
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն ապրիլի 23-ին հանդիպել է Կահիրեի Ահրամ կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` պատգամավորը ներկայացրել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը: Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ նա նշել է, որ ընթանում են խաղաղ հանրահավաքներ եւ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում են քայլեր` ուղղված խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կահիրեի հավասարակշիռ դիրքորոշմանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Եգիպտոսի խորհրդարանը կընդունի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին` պատգամավորը վերահաստատել է հակամարտության՝ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, անդրադարձել հայ-եգիպտական դարավոր բարեկամությանը, եգիպտահայ համայնքի դերին, կարեւորել երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը:


23.04.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են ֆինն պատգամավորները
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 23-ին հանդիպել են Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը ողջունել է ֆինն գործընկերների այցը Հայաստան` ներկայա...