National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
14.04.2018
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
1 / 7

Ապրիլի 12-13-ը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներին:

Ապրիլի 12-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը:

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում (2018թ. փետրվարի 22-23-ը, Վիեննա) ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների գործողությունների համակարգմանմասին հարցը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա հատկապես կարեւորել է ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների համատեղ նիստում Իտալիայի արտաքին գործերի նախարար Վինչենցո Ամենդոլայի եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի զեկույցները, որոնցում Ամենդոլան մասնավորապես նշում էր հակամարտությունների կարգավորման գործընթացների կարեւորությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նա հայտնել է, որ Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար Գրեմինգերը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ բարեփոխումների վերաբերյալ՝ հիմնված Կազմակերպության ամրապնդման ու արդիականացման վրա:

Նույն օրը Տավրիդյան պալատում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների, քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Երիտասարդական ՄԽՎ 11-րդ նիստը:

ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների մոդելային հարկային եւ ջրային տրանսպորտի օրենսգրքերի, ինժեներային գործի, գնագոյացման մասին եւ այլ օրենքների նախագծեր: Քննարկվել եւ որպես հիմք է ընդունվել ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր տնտեսական հարցերի փորձագիտական խորհրդի մասին կանոնադրությունը, ինչպես նաեւ հանձնաժողովի հեռանկարանային աշխատանքային պլանը: Քննարկված փաստաթղթերի վերաբերյալ կարծիք ստանալու համար որոշվել է դիմել ԱՊՀ անդամ երկրների խորհրդարաններին:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի միջազգային հարցերով, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Մուխտար Երմանը: Քննարկվել են ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության հայեցակարգը, Սիրիայում տիրող իրավիճակին եւ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքին, Ասիական խորհրդարանական վեհաժողովին ԱՊՀ ՄԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելուն, Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության արդյունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ 2019թ. կայանալիք Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիկտոր Զավարզինը: Քննարկվել են «Կամավոր հրդեհային պահպանության մասին» եւ «Քաղաքացիական պաշտպանութան մասին» մոդելային օրենքների նախագծեր ու պաշտպանութան եւ անվտանգութան ոլորտի այլ փաստաթղթեր:

Նույն օրը կայացել է ԱՊՀ Երիտասարդական ՄԽՎ-ի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Որպես ԱՊՀ Երիտասարդական ՄԽՎ-ի համակարգող է ընտրվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականութան կոմիտեի անդամ Տատյանա Լեբեդեւան: Քննարկվել են Երիտասարդական ՄԽՎ-ի 2017թ. գործունեութան արդյունքները, ԱՊՀ Երիտասարդական ՄԽՎ եւ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի համագործակցության հարցերը: Քննարկվել է նաեւ ընթացիկ աշխատանքային պլանը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նիստի շրջանակում մասնակիցները քննարկել են կազմակերպչական հարցեր: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ է միաձայն վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Օսիպովը: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը, աշխատանքային հաջորդ տարվա պլանին առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղրղզական Հանրապետությունում նախագահական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ կողմից միջազգային դիտորդների գործունեության, ԱՊՀ շրջանակներում ընդունված միջպետական պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար վավերացման եւ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ընթացքի, երկրորդ Եվրասիական կանանց համաժողովի նախապատրաստման մասին, Երիտասարդական ՄԽՎ գործունեությանը վերաբերող եւ այլ ընթացակարգային հարցեր:

Այցի շրջանակում ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ՌԴ ԴԺ Պետդումայի կազմակերպած եւ արդեն ավանդական դարձած «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որը նախաձեռնել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը:

Իր զեկույցում ողջունելով ներկաներին՝ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է համաժողովի կարեւորությունը Եվրասիական տարածքում տնտեսական աճի նոր ռազմավարությունների, ինտեգրացիոն հարցերի մշակման իմաստով: Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել բանավեճեր տնտեսական, ֆինանսական, սոցիալական հարցերի շուրջ` նպաստելով երկրների միջեւ բազմակողմ համագործակցության եւ եվրասիական համագործակցության արդիական խնդիրների լուծմանը: Նա ընդգծել է համաժողովի դերն ու կարեւորությունը իշխանության, բիզնեսի եւ փորձագիտական հանրության միջեւ կառուցողական երկխոսության համար պայմանների ստեղծման, տնտեսական աճի նոր ռազմավարության իրականացման մեխանիզմների քննարկման հարցերում: Այդ խնդիրների լուծման իմաստով կարեւորվել է ոչ միայն գիտնական-տնտեսագետների եւ պրակտիկ գործիչների, այլեւ խորհրդարանականների եւ խորհրդարանների դերը, մասնավորապես ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ կայուն իրավական համակարգերի ձեւավորման գործում:

Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ ԵԱՏՄ գոյության երեք տարիների ընթացքում Միության գործունեության արդյունքները տեսանելի են. ձեւավորվում են միասնական շուկաներ, ստեղծված է նոր ֆունկցիոնալ դաշտ: Սակայն առկա են որոշակի խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: ԵԱՏՄ-ն ունի հեռանկարներ` արտահանման ծավալների ընդլայնման համար, մասնավորապես` ոչ հումքային արտահանման:

Տիկին Նաղդալյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացները` արձանագրելով վերջին տարիներին Հայաստանի արդյունաբերական արտադրության շարունակական աճը, ապրանքաշրջանառության եւ արտահանման տեմպերը, Նա արձանագրել է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը միջազգային մի շարք վարկանիշների գծով՝ մակրոտնտեսություն, առեւտուր, ֆինանսներ, գործարար միջավայր:

ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է շուկայում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման ուղիները մշտապես ուշադրության կենտրոնում պահելը՝ ապահովելով առողջ մրցակցության միասնական կանոններ եւ լոգիստիկ ու տրանսպորտային-կոմունիկացիոն հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում տնտեսվարողների համար անհրաժեշտ նախադրյալներ:

Ամփոփելով զեկույցը` Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովում մշակված առաջարկներն ու նախաձեռնությունները կբացեն նոր հեռանկարներ` ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար կապերի համար:


14.04.2018
Մրցույթի մասին հայտարարությունը համարել չեղյալ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2018 թվականի ապրիլի 10-ի Հ.427-Ա հրամանը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության անձնական գործերի վարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.2.-65) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am