Տպել
13.04.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստի աշխատանքին
1 / 4

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 13-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:

Լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները եւ իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսությունը մարդասիրական համագործակցության զարգացման գործոն է, որը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ վեհաժողովն այս տարիների ընթացքում իրականացրել է անդամ պետությունների փոխշահավետ համագործակցություն՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ էական ներդրում ունի մոդելային օրենսդրության զարգացման գործում: ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է, որ վեհաժողովը կազմավորման առաջին տարիներից մշտապես անցկացրել է մշակութային միջոցառումներ՝ փառատոններ, տարեդարձեր, ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ, հրատարակչական ծրագրեր եւ այլն: Դրանցից Հերմինե Նաղդալյանը մասնավորապես անդրադարձել է «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որին մասնակցել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Նա առանձնացրել է նաեւ Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ: Զեկուցողը խոսել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագրի մասին:

Ընդգծելով միջմշակութային երկխոսության խորացումն անդամ պետությունների միջեւ՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկարաժամկետ մշակութային ծրագրերի իրականացումը: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ արդի պայմաններում ԱՊՀ երկրների մշակութային ինտեգրումը կարեւորագույն գործոն է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու եւ մարդասիրական խնդիրների լուծման համար կառուցողական երկխոսության ձեւավորման գործում:

Քննարկվել են նաեւ նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները:


13.04.2018
Հայաստանի եւ Կարելիայի օրենսդիրները կարեւորել են փոխգործակցության զարգացումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ու ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ապրիլի 13-ին հանդիպել են Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին խ...

13.04.2018
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ ապրիլի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կ...