Տպել
12.04.2018
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
1 / 3

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երեւանում՝ հոկտեմբերի 29-30-ը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ խորհրդի Մինսկի նստաշրջանի արդյունքները, կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության եւ արդի ժամանակներում հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ՌԴ նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման եւ ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող, օրակարգային այլ հարցեր:

«ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին (22-23 փետրվարի 2018, Վիեննա) ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ (7-11 հուլիս, 2018 թ, Բեռլին) կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործողությունների համակարգման վերաբերյալ» հարցը քննարկման է ներկայացրել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:


12.04.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: «Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ին...

12.04.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարե...

12.04.2018
Հերթական բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Գլոբալ Բրիջ կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: «Բաց դասն» այս անգամ անցկացվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում. այն վարել է ԱԺ պատգամավոր Ռուզա...

12.04.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են  նախորդ օրը քննարկված օրինագծերը:  Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է աշխատանքը: ...