National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.04.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 3-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ գործող օրենքով լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին, ապա տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Ներկայացվող նախագծում առաջարկվում է լսումների արդյունքներն ամփոփող նյութերը հրապարակել Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանն ու Գեւորգ Պետրոսյանն առաջարկել են լսումների արդյունքների մասին նյութերը հրապարակել ոչ թե Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ, այլ նրա իրազեկմամբ: Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը ներկայացրել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, նշելով, որ օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի, առաջարկել է քննարկումը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով. առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի առաջարկով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի, Արամ Հարությունյանի, Հակոբ Բեգլարյանի եւ Ալիկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այն լրամշակելու նպատակով:

Հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ քննարկել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-2017թթ գործունեության մասին» հաղորդումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով ՀՀ-ին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար վարկ:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2013 թվականի հունիսի 11-ին վավերացրել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վարկային բաղադրիչը կազմել է 30 մլն ԱՄՆ դոլար, համաֆինանսավորումը` 7,5 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հուլիսի 15-ին եւ պետք է ավարտվի 2018 թվականի հունիսի 30-ին:

Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում իրականացվել են: Ավելին, տնտեսված գումարների հաշվին կատարվում են չնախատեսված` լրացուցիչ աշխատանքներ: Մասնավորապես, 2017 թվականին տնտեսված գումարների հաշվին մեկնարկել են Մեղրիի ինքնահոս համակարգի աջ ճյուղի կառուցման աշխատանքները` 575 մլն դրամ արժողությամբ, որի արդյունքում էլեկտրաէներգիայի տնտեսումը կկազմի 1,7 մլն կվ/ժամ, տարեկան շուրջ 68 մլն դրամ արժեքով:

Ըստ Արսեն Հարությունյանի` լրացուցիչ վարկի պարագայում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցման արդյունքում ստեղծված հզորությունները հնարավորություն կտան բարելավելու շուրջ 573 հա ոռոգվող տարածքների ջրամատակարարումը, ապահովելու տարբեր մշակաբույսերի բերքատվության աճ 11-ից 14 %-ի չափով, տնտեսելու 5 մլն խմ ջուր, ինչպես նաեւ էլեկտրաէներգիա:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատել կատարված աշխատանքները` ընդգծելով, որ նմանօրինակ համակարգի ներդրումը նոր մշակույթ է մեր հանրապետությունում:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:


03.04.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

03.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS