Տպել
31.03.2018
Համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը
1 / 8

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից անմասն չի մնացել ՀՀ Ազգային ժողովը: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ:

Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր կխոյանան դեկորատիվ ծառատեսակներ: Պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները տնկել են 60-ից ավելի ծառ: Փարթամ ծառերի կողքին ավելացել են հացենիներ, բարդիներ եւ ակացիաներ:

Օրենսդիրները լիահույս են, որ մայրաքաղաքում եւ, առհասարակ, հանրապետությունում նմանօրինակ շաբաթօրյակները կդառնան հաճախակի՝ մեզանում ձեւավորելով մշակույթ: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի՝ ձեռք են բերվել նաեւ նոր սերմեր ու այգու հողագործական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...