Տպել
21.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Իտալիայում հայկական համայնքի առկայությունը եւ երկու երկրների մշակութային սերտ կապերի դերը միջպետական կապերի խորացման գործում:

Արա Բաբլոյանի համոզմամբ՝ անհրաժեշտություն կա օրենսդիրների միջեւ կապերն աշխուժացնելու եւ խթանելու խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը:

Ջովաննի Ռիչուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը վերջին երկիրն է, որտեղ ինքը դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Դեսպանի խոսքով՝ երիտասարդ պետականություն, բայց հնագույն պատմություն ունեցող այս երկիրն իր համար դարձել է հոգեհարազատ:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրված համաձայնագրին՝ Ջովաննի Ռիչուլլին կարեւորել է Հայաստանի՝ եվրոպական համայնքին անդամակցելու կամքն ու ցանկությունը:

Նա վստահություն է հայտնել, որ հաջորդ դեսպանը նույնպես կսիրի Հայաստանը եւ կկարողանա նպաստել երկու ժողովուրդների, ինչպես նաեւ պետությունների ու խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...