Տպել
21.03.2018
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կենսագրությունը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի՝ մարտի 21-ի նիստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել Հրայր Թովմասյանը:


Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:

1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:

1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:

1996-1998թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:

1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:

2001 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար:

1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2006-2010թթ. դասավանդել է «Գլաձոր» համալսարանում:

2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երեւանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաեւ նույն դպրոցի շրջանավարտ է:

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:

2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է ՀՀ արդարադատության նախարար:

2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

2014 թվականի մայիսի 26-ից մինչեւ 2017թ. մայիսի 18-ը եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

2017 թվականի մայիսի 20-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2018 թվականի մարտի 2-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2013) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:

2000 թվականին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձեւը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել եւ իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

40-ից ավելի գիտական հոդվածների եւ ձեռնարկների հեղինակ է:

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ տղա:


21.03.2018
Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապա...

21.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությ...

21.03.2018
«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խոր...

21.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստն ավարտեց աշխատանքը
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը: Քննարկվել են մի շարք հարցեր, հնչել զեկույցներ: Շվեյցարիայի ներկայացուցիչ Անն Սեյդու-Քրիստը հանդես է եկել «Մահապատիժը ֆրանկոֆոնիայի տարածությունում» զեկույցով: Հանձնաժողովակա...

21.03.2018
Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Կրթահամալիրի սաների հետ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ում առաջարկով էլ դասն ընթա...

21.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն
Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ, գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան, հղում կատարելով Մոնտրոյի (...