Տպել
21.03.2018
Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները
1 / 3

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին:

Կրթահամալիրի սաների հետ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ում առաջարկով էլ դասն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով:

Աշակերտները հետաքրքրվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններով, խորհրդարանական կառավարման առավելություններով:

Կարինե Աճեմյանն աշակերտների խնդրանքով խոսել է նաեւ կրթական համակարգի խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին պատգամավորը կոչ է արել աշակերտներին լինել պահանջատեր եւ լավ սովորել, քանի որ երկրի զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է:

«Բաց դասի» ընթացքում հյուրերին ողջունել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Նիկոլ Փաշինյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...