Տպել
20.03.2018
Ազգային ժողով են այցելել Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները
1 / 3

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ տնօրենը: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին:

Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Պատգամավորը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեության հիմնական սկզբունքները, անդրադարձել խորհրդարանական կառավարման առանձնահատկություններին:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է աշակերտներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերվել են կրթական ոլորտին՝ մասնավորապես տասներկուամյա կրթությանը, Ղարաբաղյան հիմնախնդրին, խորհրդարանական կառավարման ձեւին:

Հանդիպման ավարտին Վարդան Բոստանջյանը ներկաներին հորդորել է լավ սովորել եւ արարել հանուն հայրենիքի բարգավաճման: