Տպել
19.03.2018
Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Մարտի 20-ին՝ ժամը 09:30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը:

Նույն օրը՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՖԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը (աշխատանքային լեզուն՝ ֆրանսերեն): Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: