Տպել
13.03.2018
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 3

Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։

ՌԴ ԴԺ ԴԽ անդամ Ալեքսանդր Վայնբերգը նշել է, որ տարիներ առաջ խորհրդային բանակում ծառայելիս ունեցել է հայ ընկերներ, ովքեր նրան առաջին անգամ պատմել են Հայոց ցեղասպանության մասին եւ հավելել. «Զարմացել էի, որ այդքան երիտասարդ, բայց լավ գիտեն սեփական ժողովրդի պատմությունն ու մեծ ցավ են ապրում։ Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները, առաջին հերթին Թուրքիան, պետք է ճանաչեն հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Աստված տա, որ այն երբեք չկրկնվի»։


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...