Տպել
12.03.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը

Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նույն օրը՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի  կոմիտեի համատեղ նիստը (լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել նիստի առաջին 15 րոպեն): 

Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...