Տպել
08.03.2018
Շարունակվում է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցն ԱՄՆ
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին:


08.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապա...

08.03.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ: Հանդիպման ընթացքում անդրադար...

08.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի եւ մշտական հանձնաժողովների, մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, սոցիալական, առողջապահու...