Տպել
06.03.2018
Ազգային ժողովում հյուրընկալվել են «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչները
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին ՀՀ ԱԺ են այցելել «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները: Հյուրերը հետեւել են խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:

Կրթական ոլորտի բարեփոխումներ, արտերկրում սովորելու հնարավորություններ, ուսման վարձերի կայունացում. սրանք այն հարցերն էին, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Կարեն Ավագյանը մանրամասնել է կրթական համակարգի բարեփոխումները, անդրադարձել «Աշակերտների հայկական ասոցացիայի»՝ եվրոպական երկրների հետ հնարավոր համագործակցությանը:

Բոլոր հարցերին պատգամավորը տվել է սպառիչ պատասխաններ:

Կարեն Ավագյանը երիտասարդներին հորդորել է լավ սովորել, արդյունավետ օգտագործել իրենց ժամանակն ու գիտելիքները:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...