«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին ՀՀ ԱԺ են այցելել «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները: Հյուրերը հետեւել են խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:
Կրթական ոլորտի բարեփոխումներ, արտերկրում սովորելու հնարավորություններ, ուսման վարձերի կայունացում. սրանք այն հարցերն էին, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Կարեն Ավագյանը մանրամասնել է կրթական համակարգի բարեփոխումները, անդրադարձել «Աշակերտների հայկական ասոցացիայի»՝ եվրոպական երկրների հետ հնարավոր համագործակցությանը:
Բոլոր հարցերին պատգամավորը տվել է սպառիչ պատասխաններ:
Կարեն Ավագյանը երիտասարդներին հորդորել է լավ սովորել, արդյունավետ օգտագործել իրենց ժամանակն ու գիտելիքները: