Տպել
01.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 1-ին Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծին` կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների ներկայացրած առաջարկություններին եւ տեղեկացրել, որ դրանց մեծ մասը գործադիրն ընդունել է, ինչի արդյունքում օրենքի մի շարք դրույթներ վերաշարադրվել են:

Հարակից զեկուցող` մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Արաիկ Հովհաննիսյանը հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ լրամշակված օրենքի նախագծին` վստահեցնելով, որ այս տեսքով նախագիծն ընդունելի է:

Հանձնաժողովն առաջարկել է «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծն ընդգրկել առաջիկայում հրավիրվող արտահերթ նիստի օրակարգում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...