Տպել
01.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 1-ին Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծին` կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների ներկայացրած առաջարկություններին եւ տեղեկացրել, որ դրանց մեծ մասը գործադիրն ընդունել է, ինչի արդյունքում օրենքի մի շարք դրույթներ վերաշարադրվել են:

Հարակից զեկուցող` մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Արաիկ Հովհաննիսյանը հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ լրամշակված օրենքի նախագծին` վստահեցնելով, որ այս տեսքով նախագիծն ընդունելի է:

Հանձնաժողովն առաջարկել է «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծն ընդգրկել առաջիկայում հրավիրվող արտահերթ նիստի օրակարգում:


01.03.2018
Խորհրդարանը քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը
Մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը: Պատգամավորները ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Խորհրդարանը քվեարկությամբ մեր...

01.03.2018
Արմեն Աշոտյանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-...

01.03.2018
Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 1-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նիստերի դահլիճում հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը մանրամա...

01.03.2018
Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կրթություն1970թ. ավարտել է Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտություննե...