Տպել
28.02.2018
«Անհերքելի է Նորատ Տեր-Գրիգորյանցի ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային նպատակների իրականացման գործում կարեւորել է կազմակերպության առաքելությունը: «Անհերքելի է ձեր ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում»,-դիմելով Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ ասել է նա:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում արժեւորելով հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդ պետությունը մեկ դար անց էլ չի փոխել իր վարքագիծը:

«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճրագործություն է, այն վաղեմության ժամկետ չունի: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առանց դատապարտման չկա արդարություն: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի հարցը Հայկական հարցի արցախյան դրսեւորումն է: Նա փաստել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների վարած պանթյուրքիստական քաղաքականությունը տարածաշրջանի հիմնական սպառնալիքն է:

Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, որոնք առնչվում են արեւմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի եւ իրավունքների պաշտպանությանը: Նորատ Տեր-Գրիգորյանցն առանձնահատուկ ընդգծել է Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված անձնական ջանքերը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ խորհրդարանին՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունելու համար:


19.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ...

19.09.2024
Հանձնաժողովում հյուրընկալվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը
Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ  նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի  ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոց...