Տպել
27.02.2018
Պարգեւներ ՀՀ Ազգային ժողովի հրաձիգների թիմին
1 / 1

Փետրվարի 27-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական մրցույթի 2018 թվականի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 22-23-ն անցկացված մրցաշարին մասնակցել են ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառույցների, մարզպետարանների 34 թիմի 227 մասնակից:

Մրցույթի արդյունքներով ՀՀ Ազգային ժողովի թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային 3-րդ տեղն է գրավել ՀՀ Ազգային ժողովի աշխատակից Արթուր Այրումյանը, իսկ կանանց մրցապայքարում 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ռուզաննա Հովհաննիսյանը:

ՀՀ Ազգային ժողովի թիմին հանձնվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հավաստագիր եւ շնորհակալագիր, իսկ անհատական հաշվարկներում բարձր դիրքեր զբաղեցրած մասնակիցներին՝ մեդալ, գավաթ, հուշանվերներ եւ մարզահագուստ:


27.02.2018
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումա...

27.02.2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծե...

27.02.2018
Բաց դաս Ազգային ժողովում
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երեւանի թիվ 134 հիմնական դպրոցի տնօրենի, ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործունեությ...