Տպել
26.02.2018
«Խորհրդարանական դիվանագիտության մեջ կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին:

Բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության անդամ Գունթեր Քրիխբաումի, ինչպես նաեւ ԳԴՀ Կանցլերի աշխատակազմի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտության մեջ մեծապես կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան - ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը»,-այցի առնչությամբ նշել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


26.02.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստե...

26.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժո...