Տպել
23.02.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ փետրվարի 23-ին քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որին միացել են ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները:

Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանի խոսքով` դատապարտվում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաեւ հայատյաց, ռասիստական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները: ՀՀ ԱԺ-ն կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար:

Արմեն Աշոտյանը գործընկերներին վստահեցրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը որոշել է առաջարկել ԱԺ հայտարարության նախագիծն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի ներկայացրած «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում կընդլայնվի օրենքի շրջանակը` ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլ նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական եւ այլ վիճակագրությունները, բարձրացնել հասկացվածության աստիճանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ, ներկայացվել մեկ տասնյակ առաջարկություններ, որոք ընդունվել են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ու պատգամավոր Արամ Սարգսյանը տեղեկացրել են, որ համապատասխանաբար «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները կողմ են քվեարկելու օրենքի նախագծին:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը: Ըստ հիմնական զեկուցողի` նպատակն է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ստանդարտին: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունները եւ համապատասխան լիազոր մարմինները կներկայացնեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի եւ այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական նախաձեռնություններին` առաջրկելով դրանք ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթեցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենս•րքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Կառավարության հեղինակած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:


19.04.2024
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան
Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ ...

19.04.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Խոսելով  «Ակադեմիա...

19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...