Տպել
23.02.2018
Արա Բաբլոյանը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոնների համար առաջադրել են թեկնածուներ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների առաջին պաշտոնում ընտրության հարցի քննարկումը կսկսվի ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստում՝ ժամը 10:30-ին, իսկ մյուս չորս պաշտոններում ընտրությունների մասին հարցերը կքննարկվեն նախորդ պաշտոնում ընտրության հարցի քննարկումն ավարտվելուց անմիջապես հետո: