Տպել
22.02.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հանդիպումն ուսանողների հետ
1 / 2

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, արցախյան հիմնախնդրին, տնտեսական առաջընթացին եւ այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ խորհրդարանական կառավարման ձեւի մասին՝ ընդգծելով, որ այդ համակարգը կարեւոր է երկրի առաջընթացի համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...