National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
22.02.2018
Արա Բաբլոյանի ելույթը «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

Հարգելի պատգամավորներ,

հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք,

օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում եւ Արցախում: Եւ ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը:

Հարգելի բարեկամներ,

արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով մարդու եւ հատկապես հայի հանդեպ մեր հարեւանների վաղեմի ատելությունը:  Այն 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեց Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված եւ կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: Բռնություններն ու սպանություններն այնուհետեւ շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր:

Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետեւանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության եւ համապատասխան ատյանների կողմից: Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սակայն ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը: Սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածի հիտլերյան ֆաշիզմին:

Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականները եւ նրանց ժառանգները` արդար դատի:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS