Տպել
22.02.2005
Հանդիպումներ Ֆորարլբերգում

Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 21-ին Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասում ՀՀ ԱԺ նախագահԱրթուր Բաղդասարյանը հանդիպեց Ֆիլդկիրխի երկրամասային հիվանդանոցի տնօրեն Անտոն Էնգստլերին եւ հիվանդանոցի տարբեր բաժանմունքների ղեկավարներին: Պարոն Էնգստլերը պատմեց հիվանդանոցի մասին, որ տարեկան սպասարկում են շուրջ 35200 հիվանդի: 660 մահճակալանոց հիվանդանոցը երկրամասային կենտրոն է,21 բաժանմունքներում աշխատում են 246 բժիշկներ: Այս հիվանդանոցում 1991 թ. հայ բժիշներ են վերապատրաստվել եւ վերադարձել Հայաստան: Ավստրիայի մասնագետները շատ գոհ էին հայ բժիշկներից եւ նշում էին, որ նրանք հիանալի յուրացնումէին մասնագիտական կարողությունները, տեխնոլոգիական հմտությունները:

Փետրվարի 22-ի հանդիպումները Ֆորարլբերգ երկրամասի խորհրդարանում էին:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ներկայացվեցին երկրամասի խորհրդարանի գործունեությունը, քաղաքական խմբակցությունները, նրանց աշխատանքը:

Հոհենեմսի քաղաքագլուխ Ռիխարդ Ամանը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց լեռնային շրջաններում աշխատանքի համար հրշեջ ավտոմեքենա, եւ պայմանավորվածություն ձեռքբերվեց տարվա ընթացքում եւս 30 հրշեջ մեքենաներ Հայաստան ուղարկելու մասին:

Բրեգենցի տոնախմբությունների հանդիսասրահ-համալիրում պատվիրակությանը ներկայացվեց Ֆորարլբերգ երկրամասի զբոսաշրջությանհամակարգի գործունեությունը:Տոնախմբությունների տան մենեջմենթի տնօրեն Ֆրանց Զալցմանը նշեց, որ տարեկան 8 միլիոնզբոսաշրջիկ է լինում Ֆորարլբերգում, հատկապես ձմռան եւ ամռան շրջանում: Երկրամասը ունի զբոսաշրջության զարգացած ինդուստրիա, որը ապահովում է հիմնականում բյուջեի մուտքերը:

Ֆորարլբերգ երկրամասի խորհրդարանի նախագահ Գերհարդ Հալդերի, փոխվարչապետ Պետեր Բիշոֆի, պատգամավորների հետ քննարկումների առանցքում տասնյակ հարցեր էին , որոնք ընգրկում էինբժիշկների վերապատրաստման ծրագրի ընդլայնումը, բժշկական սարքավորումների տրամադրումը Հայաստանին / հատկապես լեռնային շրջանների հիվանդանոցների համար/,հրշեջ մեքենաների, շտապօգնության մեքենաների, ավտոբուսների տրամադրումը, կրթական համակարգում փորձի փոխանակումը / հիմնականում հանրակրթության բնագավառում/ ,կարեւորվեցին մշակութայինփոխանակումները /Բրեգենցի ամենամյա փառատոներին հայ արվեստագետների մասնակցության շուրջ/, զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:

Նշվեց , որ Երեւանում արդեն բացվել է ավստրիական տեղեկատվական կենտրոն , որի գործունեության ընդլայնման պայմանավորվածություն ձեռքբերվեց ` ընդգրկելով նշված բոլոր բնագավառները: Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ եվրոպական օմբուդսմենների խորհրդաժողով կազմակերպել Հայաստանում: Կողմերը կարեւորեցին խորհրդարանական համագործակցության եւ իրավապայմանագրային բազայի ստեղծումը փոխգործակցության կայացման համար:

Ավստրիական կողմի առաջարկով պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ առեւտրատնտեսական համգործակցության մասին, ներառելով առեւտրատնտեսական պալատներիաշխատանքը,փոքր եւ միջին ձեռներեցությանզարգացմանը նպաստելը:

Քննարկված բոլոր խնդիրների շուրջձեռքբերվեցին որոշակի պայմանավորվածություններ եւ ընդգծվեց համագործակցության պատրաստակամությունը:

Երեկոյան պատվիրակությունը կմեկնի Վիեննա:


22.02.2005
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային չորրորդ նստաշրջանը Վիեննայում
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են Արտաշես Գեղամյանը եւ Սամվել Նիկոյանը, փետրվարի 23-ին կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԱՀԿԽՎ ձմեռային նստաշրջանին:Փետրվարի 24-25-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ձմեռային չորրորդ նստաշրջանը`...