Տպել
22.02.2005
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային չորրորդ նստաշրջանը Վիեննայում

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են Արտաշես Գեղամյանը եւ Սամվել Նիկոյանը, փետրվարի 23-ին կմեկնի Վիեննա` մասնակցելու ԵԱՀԿԽՎ ձմեռային նստաշրջանին:

Փետրվարի 24-25-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ձմեռային չորրորդ նստաշրջանը` ներառելով մշտական կոմիտեի եւ երեք ընդհանուր կոմիտեների նիստերը:

Փետրվարի 24-ին տեղի կունենա երեք ընդհանուր  կոմիտեների համատեղ նիստը, որտեղ բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսը եւ Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը: Զեկուցումով հանդես կգա ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը: Այնուհետեւ նիստեր կգումարեն Քաղաքական եւ անվտանգության հարցերի ընդհանուր կոմիտեն, տնտեսական,  գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավարի ընդհանուր կոմիտեն:

Փետրվարի 25-ին նիստ կգումարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր կոմիտեն:

Նույն օրը տեղի կունենա երեք ընդհանուր կոմիտեների համատեղ ամփոփիչ նիստը: Բոլոր նիստերի ընթացակարգը նախատեսում է հարց ու պատասխաններ եւ ճեպազրույցներ:


22.02.2005
Հանդիպումներ Ֆորարլբերգում
Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 21-ին Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասում ՀՀ ԱԺ նախագահԱրթուր Բաղդասարյանը հանդիպեց Ֆիլդկիրխի երկրամասային հիվանդանոցի տնօրեն Անտոն Էնգստլերին եւ հիվանդանոցի տարբեր բաժանմունքների ղեկավարներին: Պարոն Էնգստլերը պատմեց հիվանդանոցի մասին, որ տարեկան սպասարկու...