Տպել
21.02.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ավստրիա

Փետրվարի 22-25-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Ավստրիայում: Պաշտոնական այս այցը առանձնանում է նրանով, որ հանդիպումներ կլինեն Ավստրիայի ղեկավարության`  նախագահ Հայնց Ֆիշերի, կանցլեր Վոլֆգանգ Շյոսելի, խորհրդարանի  նախագահ Անդրեաս Քոլի, օրենսդիր ու գործադիր բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:Նախատեսված է հանդիպում նաեւ  Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի նախագահի հետ:

Փետրվարի 24-ին պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույցներ կունենա Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Քրիստիան Շտրոհալի, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռուպելի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Յան Կուբիշի հետ:

Այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ հայ համայնքի հետ:

Փետրվարի 25-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: