Տպել
10.02.2005
ԱԺ նախագահը շնորհեց դասային աստիճաններ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 10-ին աշխատակազմի 65 աշխատակիցների շնորհեց դասային աստիճաններ` առաջնորդվելով ատեստացիայի եւ մրցույթի արդյունքներով:

Խորհրդարանի պետծառայողներին ԱԺ նախագահն առաջին անգամ էր շնորհում դասային աստիճաններ. մինչ այսօր աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն խմբի որոշ անդամների դասային աստիճաններ էր շնորհել հանրապետության նախագահը:

Հանդիսավոր ա րարողության ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց  ներկաներին եւ մաղթեց, որ ծառայողական պարտականությունները նրանք կատարեն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ, պարտաճանաչորեն եւ անթերի`  իրենց նպաստը բերելով օրենսդիր մարմնի գործունեությանը: Խոսելով «ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի համաձայն` աշխատակազմում սպասվող ատեստացիայի մասին, պրն. Բաղդասարյանը նշեց, որ մասնակիցների նկատմամբ ցուցաբերվելու է օբյեկտիվ մոտեցում: ԱԺ նախագահը նշեց, որ տարեվերջին լավագույն աշխատակիցներին խրախուսելու եւ պարգեւատրելու նախաձեռնությունը խորհրդարանում բարի ավանդույթ է դառնալու: