Տպել
03.02.2005
Քաղաքական քննարկում Ազգային ժողովում

Ինչպես տեղեկացվել էր` «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները դիմել էին ՀՀ ԱԺ նախագահին` ներկայացնելով իրենց առաջարկությունները սահմանադրական բարեփոխումների առնչությամբ:Նպատակ ունենալով պարզել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ եւ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածով, փետրվարի 3-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրավիրեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին Աժ բոլոր խմբակցությունները,(Տիգրան Թորոսյան-ՀՀԿ, Լեւոն Մկրտչյան-ՀՅԴ, Մհեր Շահգելդյան, Սամվել Բալասանյան-ՕԵԿ, Ալեքսան Կարապետյան, Գագիկ Կոստանդյան, Կորյուն Առաքելյան, Նապոլեոն Ազիզյան-«Ազգային միաբանություն», Գրիգոր Ղոնջեյան-ՄԱԿ, Կարեն Կարապետյան-«Ժողպատգամավոր»), բացառությամբ «Արդարություն» դաշինքի:

Խորհրդակցության ժամանակ կոալիցիայի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համառոտ դիրքորոշումը եւ պատասխանը` գրավոր հայտարարությամբ: «Ժողպատգամավոր» խումբը եւ ՄԱԿ խմբակցությունը նշեցին իրենց նկատառումները սահմանադրական բարեփոխումների առնչությամբ:

Կոնսուլտացիայի արդյունքում կարեւորվեց հնարավորինս լայն համաձայնությամբ սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը:


03.02.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական հեռագիրը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին, որում մասնավորապես նշված է.«Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան բոթը խոր կսկիծ է առաջացրել: Մենք Զուրաբ Վի...

03.02.2005
Հայտարարություն
Հավատարիմ մնալով խորհրդարանական համագործակցության ոգուն, ափսոսանք հայտնելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման փուլում համաձայնության սկզբունքով համատեղ աշխատելու կոալիցիայի առաջարկը դրական արձագանք չունեցավ ընդդիմության կողմից, ...