National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.06.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 5

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 27-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային, սակագնային քաղաքականությանը, արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության եւ ջրային տնտեսության ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն անդրադարձել են կատարված ծրագրերին եւ հատկացված միջոցների օգտագործման արդյունքներին:

Արձանագրվել է մեկ տրիլիոն 171 միլիարդ դրամ փաստացի ցուցանիշ, որը ՀՆԱ-ի 23.11 տոկոսն է կազմում: Հատկանշական է, որ եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել եւ 2016 թվականի արդյունքներով ավելացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը՝ կազմելով շուրջ 92 տոկոս: Հարկեր-տուրքեր մասով հաշվետու տարվա բյուջեն համալրվել է շուրջ 1 տրիլիոն 80 մլրդ դրամով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում: Բյուջեի եկամուտների հիմնական մասը համալրվել է ԱԱՀ-ի ուղղությամբ, արձանագրվել է շուրջ 391 մլրդ դրամի մուտք, որն ընդհանուր եկամուտների 36.2 տոկոսն է կազմել: Եկամտային հարկի մասով մուտքերը կազմել են 332.7 մլրդ դրամ: Շահութահարկի մասով արձանագրվել է 127.2 մլրդ դրամի ցուցանիշ: Դրամաշնորհների մասով ճշտված ծրագրային ցուցանիշով 42.98 մլրդ դրամի դիմաց կատարողականը կազմել է 31.4 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ՝ արձանագրելով 73.1 տոկոս կատարողական: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհների կատարողականը կազմել է 96.8 տոկոս, իսկ նպատակային ծրագրերի համար տրված դրամաշնորհների կատարողականը՝ 63.1 տոկոս:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային եկամուտների մեծությունը կազմել է շուրջ 1 տրիլիոն 79.7 մրդ դրամ՝ ապահովելով շուրջ 96 տոկոս կատարողական: ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերակցությունը կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա տարվա փաստացի ցուցանիշը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը 26 ծրագիր է իրականացրել, որի համար շուրջ 3.5 մլրդ դրամ է օգտագործվել, որը կազմել է ծրագրային ցուցանիշի 91.7 տոկոսը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր, որոնք հիմնականում արտաքին աջակցությամբ իրականացված ծրագրեր են: Օգտագործվել է 13.794 մլն դրամ՝ կատարողականը կազմելով 60.33 տոկոս:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից օգտագործված միջոցները կազմել են 50.5 մլրդ դրամ՝ կատարողականը ճշտված ծրագրի համեմատ կազմել է 117.55 տոկոս: Այսպիսի կատարողականը պայմանավորված է բացառապես արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով, շուրջ 28 ծրագրից 10-ն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր են, որոնց կատարողականը կազմել է 140 տոկոս:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացված միջոցները կազմել են 736 մլն դրամ, ինչը ծրագրային ցուցանիշի 95 տոկոսն է կազմել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծախսերի համար հաշվետու տարում հատկացվել է 332 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 98.53 տոկոսը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կատարված ծախսերը կազմել են 3.4 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 77.56 տոկոսը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 7.8 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 73.6 տոկոսը: Իրականացվել է 26 ծրագիր:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվել է 37 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են կատարվել: Հաշվետու տարում օգտագործվել է 33.7 մլրդ դրամ:

Ընդգծվել է, որ հաշվետու տարում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված որեւէ պարտավորություն չի եղել, որի դիմաց վճարումները կատարված չլինեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS