Տպել
03.06.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին
1 / 1

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ այն ճանաչող ու դատապարտող բանաձեւ ընդունելու համար:

Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլեւ ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը եւ աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում:

Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը եւ բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ընդունված բանաձեւը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:


03.06.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ
«Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագի...