Տպել
24.05.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների դռնփակ նիստը

Մայիսի 23-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ դռնփակ նիստում տեղի են ունեցել «2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները պաշտպանության եւ պետական ռեզերվների ոլորտներում: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Զեկույցներին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխանը: