Տպել
11.03.2016
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ
1 / 1

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ՝ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր է գնահատել Էդուարդ Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով: