National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.7.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 24-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանդիպման մասնակիցները Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներ, մշակութային խմբերի ղեկավարներ, լրագրողներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ էին:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին Ազգային ժողովում, կարեւորել է նրանց այցելությունը հայրենիք, խորհրդարան եւ նշել, որ տարիներ շարունակ սիրով է շփվում ամառային դպրոցի մասնակիցների հետ:

Գալուստ Սահակյանը, ողջունելով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, ընդգծել է Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարեւոր գործում: Նա նշել է, որ վաղուց է հասունացել հայ ժողովրդի գաղափարական միավորման պահը, քանի որ մեր ժողովուրդը բազում ծրագրեր ունի իրականացնելու: ԱԺ նախագահը կարեւորել է արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցումն անմիջական շփման արդյունքում:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությանը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների եւ կրթօջախների դերը նախաձեռնության իրականացման գործում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հորդորել է «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին շարունակել իրենց ազգապահպան գործունեությունն ավելի մեծ եռանդով եւ սիրով:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է սփյուռքահայ ուսուցիչների եւ լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am