National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.10.2014
Ծրագրային բյուջետավորման վերաբերյալ քննարկումներ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 4

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների? ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական համատեղ քննարկումը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ համապատասխան հանձնաժողովների, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի աշխատակիցներ: Սեմինարը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի շրջանակներում:

ԳՄՀԸ փորձագետ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի ծրագրերի, դրանց կառուցվածքի, ընթացիկ բյուջետային փաստաթղթերում օգտագործված ԿՀՑ-ները: Փորձագետների կողմից բերվել են ուսումնասիրությունների օրինակներ, որոնք վերաբերել են դպրոցներում դասագրքերի բաշխման ցուցանիշներին, ուսուցիչների ատեստավորման տվյալներին: Ծավալված քննարկման ընթացքում Էդվարդ Սաֆարյանը պատասխանել է պատգամավորների եւ ոլորտի պատասխանատուներին հետաքրքրող հարցերին:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ քննարկում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ, որը նախագահել են սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ քննարկման հիմնական նպատակն է պատգամավորներին, նրանց օգնականներին, փորձագետներին ծրագրային բյուջետավորման վերաբերյալ ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը անհրաժեշտ է համարել օգտագործվող ռեսուրսների նպատակային օգտագործումը:

ԳՄՀԸ փորձագետ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական ոլորտների ծրագրեր ու կառուցվածքը, ընթացիկ բյուջետային փաստաթղթերում օգտագործվող կատարողական հիմնական ցուցանիշները:

Նա ներկայացրել է 2014թ. պետական բյուջեում ընդգրկված աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների ծախսերի ծրագրային դասակարգման վերլուծությունը, ինչպես նաեւ քաղաքականություն-բյուջե կապի ուսումնասիրության վերլուծությունը:

Մասնակիցները քննարկել են արձանագրված թերությունների բարելավման հնարավորությունները:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am