Տպել
05.07.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով, որի մեջ ասվում է.

« Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո կարճ ժամանակ անց մենք ունեցանք մեր Սահմանադրությունը` իբրեւ երկրի կենսագործունեությունն ապահովող Հիմնական Օրենք, որին համապատասխան գործում ու ստեղծվում են երկրի բոլոր մյուս օրենքները: Արդեն իններորդ անգամ նշելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը` մենք հավաստում ենք` մեր երկրի Հիմնական օրենքը եղել է այն փաստաթուղթը, որ հնարավորություն է տվել պետության ու ժողովրդի դժվար պահերին ելքեր գտնել: Միեւնույն ժամանակ անցած ինը տարիները ապացուցեցին, որ ոչինչ միանգամից ու կատարյալ չի ստեղծվում: Կյանքն առաջադրեց նոր խնդիրները, որոնց հանգույն առաջացավ Սահմանադրության բարեփոխման ու լրացման անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Ժողովը շուտով հասարակական քննարկման կներկայացնի սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակը, որի խնդիրն է նպաստել պետական կառավարման առավելագույն ճիշտ ու գործուն ձեւի ընտրությանը: Աշխարհի ժողովուրդների մեջ մեր ինքնահաստատման դժվարին ճանապարհին ուղեցույց եղել եւ մնում են օրենքները: Ազգային ժողովի օրենսդրական գործունեությունը այն հիմնաքարն է, որի վրա հիմնվում է ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացումը:

Շնորհավորում եմ անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներին Սահմանադրության տոնի առիթով»:


05.07.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ
Հուլիսի 4-ին եւ 5-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզի նախկին բոլոր վարչական շրջաններում: Խորհրդարանի նախագահի Գյումրիում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում, Ախուրյանում եւ այլ բնակավայրերում տասնյակ հանդիպումների ընթացքում նրան փոխանցվեցին 350-ից ավելի ...