National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց բելառուս իր գործընկերոջը
1 / 1

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարեւոր հարթակ է հանդիսանում խորհրդարանական ձեւաչափը: Պարոն Շարմազանովն այս համատեքստում կարեւորեց երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որը կատարել է բավարար աշխատանք:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Պարոն Գումինսկին իր հերթին նշեց, որ Բելառուսը Արցախի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:

Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Վիկտոր Գումինսկին իր հերթին կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն արդեն 10 տարի արդյունավետ գործում է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ընդգծեց, որ խորհրդարանականներն իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ նման ողբերգություններն այլեւս չկրկնվեն:

Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am