Տպել
13.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

«Խորապես վշտացած եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Տաղանդավոր դերասանուհու կերտած կատակերգական կերպարներն ու խաղացած դերերը տպավորիչ ու անկեղծ էին, լեցուն դրական էներգիայով: Սվետլանա Գրիգորյանի բեմական արվեստը չընդհատվող կապ էր հանդիսատեսի հետ, պարզ ու անպաճույճ երկխոսություն՝ համեմված մշտապես կենդանի հումորով ու ծիծաղով: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ՝ հայկական թատերարվեստում եւ մշակույթում թողած իր յուրօրինակ հետքով:

Անկեղծորեն ցավակցում եմ Սվետլանա Գրիգորյանի հարազատներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:


13.05.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ ...