Տպել
25.04.2014
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 / 8

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։