Տպել
21.05.2012
Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
1 / 1
Տեսանյութ

Մայիսի 22-ից 24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: 
 
Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն  Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի,  հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են`
կազմակերպչական,  ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին,
ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող եւ այլ  հարցեր: Կհրապարակվի  ՍԾՏՀ ԽՎ  Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Մինչ այս Երեւանում կայացել են  ՍԾՏՀ ԽՎ  երկու լիագումար նիստ,  Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի ու Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը: