Տպել
03.05.2012
Ազգային ժողովի մայիսի 3-ի նիստը չկայացավ

Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի չապահովման պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:

Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չկայացած: