Տպել
15.03.2012
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի կապակցությամբ  ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ  Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ  Անդրե Ֆլաոյին: Նամակում ասված է.

 «Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին,  Բելգիայի ողջ ժողովրդին:

Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք»: