Տպել
03.03.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ
1 / 2
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը: Հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի` Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների մասին պատմող գիրքը: